ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմիտասի շուկայի աշխատակիցներին մինչև մայիսի վերջ ժամանակ են տվել․ ի՞նչ իրավիճակ է շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կոմիտասի շուկան ուզում են փակել, այդ իսկ պատճառով էլ աշխատակիցների մոտ բունտ էր հասունացրել։

Աշխատակիցները դիմել էին նաև քաղաքապետարանին, սակայն ապարդյուն։

ArmLur.am-ը Կոմիտասի շուկայում խոսել է աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ են անելու իրենց ապրանքները շուկայի փակվելու դեպքում։

Լսելով նաև շուկայի հաճախորդներին՝ պարզ դարձավ մեկ բան՝ հաճախորդներն էլ են դեմ շուկայի փակվելուն և չեն ընդունում այս փաստը։ Հաճախորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ 5 տարեկան հասակից իր ծնողների հետ հաճախել է հենց Կոմիտասի շուկա։

Աշխատակիցները նշում են, որ ապրանքը կարող են վաճառել մինչև նշված ժամկետը՝ մայիսի 31-ը, սակայն հետո չգիտեն, թե ինչ են անելու, որտեղ են աշխատելու իրենց ապրուստի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս