Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը:

Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներուժը մինչև օրս լիաարժեք կերպով չի օգտագործվել: Եվ հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխադարձ առևտրի տեմպերն ավելացնել: Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր խթան կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:

Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը: Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները: Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին»,-ասել է Տոկաևը:




Լրահոս