ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «2 տարի 4 ամիս ա՝ կալանքի տակ եմ, մեկը կարա պատասխան տա»․ Մամիկոն Ասլանյանը՝ իր սխալվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի 4 ամիս կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է հակակոռուպցիոն դատարանում, թե ինչ լուրեր են պտտվում, որ ՔՊ-ն նրան առաջարկ է արել ու նա մերժել է, ինչի համար նրան պատժում են ու կալանքի տակ են պահում:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ քրեական գործը հարուցվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին, այսինքն՝ շուրջ երեք ամիս առաջ:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքի կոնկրետ հասցեների նպատակային նշանակությունը փոխել է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից դրանք դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Մամիկոն Ասլանյանին վերագրված են նաև այլ արարքներ:

Նշենք, որ նրան կալանավորեցին այն բանից հետո, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին ամենամեծ թվով քվեն է ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս