ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հենա սաղ երևում ա, ցիրկ ա»․Մամիկոն Ասլանյանի որդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Հակակոռուպցիոն կոմիտեում զրուցել է 2 տարի 4 ամիս կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի որդու՝ Գագիկ Ասլանյանի հետ։ Զրուցել ենք իր հայրիկի դեմ հարուցված քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ քրեական գործը հարուցվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին, այսինքն՝ շուրջ երեք ամիս առաջ:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքի կոնկրետ հասցեների նպատակային նշանակությունը փոխել է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից դրանք դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Մամիկոն Ասլանյանին վերագրված են նաև այլ արարքներ:

Նշենք, որ նրան կալանավորեցին այն բանից հետո, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին ամենամեծ թվով քվեն է ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս