5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Սիմոնյանը և գերծանրքաշային Միսակ Տեպանյանը, իսկ Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Նշենք նաև՝ ապրիլի 18-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տղամարդկանց 46-րդ առաջնությանը կմասնակցեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանը կմասնակցեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):

Եվրոպայի մեծահասակների առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվի: Բռնցքամարտիկների համար վարկանիշային կլինի մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում նախատեսված համաշխարհային միջազգային մրցաշարը:




Լրահոս