
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները՝ կիսազրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկին» և «Շիրակին»:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: