
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանն ամեն կերպ փորձում է ազատվել իր համար անցանկալի աշխատակիցներից: Մասնավորապես ` մանկապարտեզի տնօրենն աշխատանքից հեռացրել էր սպանված նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի թիմակիցներին: Իսկ ահա այս տարվա հունվար ամսին բացակայությունների համար աշխատանքից հեռացրել էր մանկապարտեզի մանկավարժուհի Արմինե Պետոյանին:
Armlur.am -ին հասած տեղեկություններով ՝ նախկին գյուղապետի թիմակից Արմինեն այս մեկ ամսվա ընթացքում ձեռնունայն չի նստել և դիմել է Առողջապահության նախարարության աշխատանքային տեսչություն, որտեղ նրան պատասխանել են, թե անօրինական կերպով են իրեն հեռացրել աշխատանքից:
Այսպիսով, Արմինե Պետոյանը պատրաստվում է դիմել դատարան իր իրավունքները վերականգնելու համար: