Հունվարից Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը դարձել է անհայտ հրկիզողի թիրախը: Ընդհանուր վեց միջադեպի հետևանքով այրվել են 19 տարեկան ծառեր, հայտնում է KMPH Fox 26-ը։
Ուրբաթ գիշերը գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ դարձյալ ութ ծառ է այրվել։ Դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի հրշեջներն ու ոստիկանությունը, սակայն ձերբակալվածներ չեն եղել: Ծառերի հեռացման և փոխարինման նախահաշիվը կազմում է մոտավորապես 25.000 դոլար: Տնօրենների խորհուրդը վստահ չէ, որ ապահովագրությունը կհատուցի այդ ծախսերը:
Գերեզմանատան խորհրդին, սակայն, մտահոգում է այն փաստը, որ բոլոր միջադեպերը ատելության հիմքով նպատակաուղղված հանցագործություններ են:
Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Այն բազմաթիվ հայ ականավոր գործիչների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Մաղաքյանի և այլոց թաղման վայրն է։ Գերեզմանատան դարպասներն ու կամարը հստակ նշում են, որ գույքը հայկական է: Ենթադրվում է, որ միջադեպը կապված է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։