Այսօր Ոստիկանության աշխատողի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոստիկանության աշխատողի օր», Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին։ «Ոստիկանության աշխատողի օրը» երկրում աշխատանքային օր է, եթե, կախված տարվանից, հանգստյան օր չէ։

«Ոստիկանության աշխատողի օրը» համեմատաբար երիտասարդ տոն է։ Առաջին անգամ նշվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։ Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին օրենքը», որը կարգավորում է «Հայաստանի ոստիկանություն» հասկացությունը, խնդիրներն ու լիազորությունները, իրավական հիմքերն ու սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները։

Հենց այս պատմական իրադարձությունն էլ սկիզբ է դրել «Ոստիկանության աշխատողի օր» կոչվող տոնին։

Արդեն ավանդաբար «Ոստիկանության աշխատողի օրը» պետության ղեկավարությունն ու ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները շնորհավորում են իրենց ենթականերին մասնագիտական տոնի առթիվ, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են պետական պարգևներով, արտահերթ զինվորական կոչումներով, հուշանվերներով, կառավարական պատվոգրերով և հրամանատարության երախտագիտությամբ:

Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին:

Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով:




Լրահոս