Դրամական պարգևի և ռուսական անձնագրի դիմաց՝ Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը շարունակում է օտարերկրյա քաղաքացիներին հավաքագրել զինվորական ծառայության՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Նրանց հրավիրում են միանալ Ռուսաստանի զինված ուժերի «հատուկ ստորաբաժանումներին»՝ զգալի դրամական պարգևի և ռուսական անձնագրի դիմաց, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորական ծառայության համար օտարերկրացիներին առաջարկվում է ամսական 2200 դոլար աշխատավարձ, 2000 դոլար միանվագ վճար, ՌԴ անձնագրի ձևակերպում, անվճար բժշկական օգնություն և կրթություն:

Լոնդոնում համոզված են, որ նման գովազդն ուղղված է ոչ թե պրոֆեսիոնալ զինծառայողներին, այլ միգրանտներին՝ հիմնականում Միջին Ասիայի հանրապետություններից, որոնց ավելի վաղ արդեն խաբեությամբ ստիպել էին միանալ ռուսական բանակի շարքերին:




Լրահոս