![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/l-0x0wh-786x458z-1-3-5.jpeg)
Տաջիկստանը ապրիլի 20-ից վիզային ռեժիմ կմտցնի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունից։
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում Տաջիկստանի դեսպանատներում և հյուպատոսություններում։
Ապրիլի 7-ին պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ ապրիլի 20-ից Տաջիկստանի քաղաքացիների համար Թուրքիա մեկնելիս վիզային ռեժիմ է սահմանվելու։