
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- հայտնում են դեպարտամենտից։
Մանրամասները՝ տեսանյութում։