ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հարությունյանը 2008 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում ընտրվել է Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնին, և պաշտոնավարել մինչև 2009 թվականի մայիսի 31-ը։ 2009 թվականին Երևան համայնքի կազմավորումից հետո նույն թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի կողմից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին, որում պաշտոնավարել է մինչև 2017 թվականը:

2009 թվականին Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Արմեն Հարությունյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կարգով լիազորված լինելով նույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով հրավիրել և վարել ավագանու նիստեր, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող գույքը, իր իրավասության շրջանակներում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ և արձակել կարգադրություններ, նույն օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու, նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված լինելով համայնքի ավագանու՝ օրենքին հակասող որոշումների վերաբերյալ եռօրյա ժամկետում համայնքի ավագանուն ներկայացնել համապատասխան հիմնավորումներով գրավոր առարկություններ և առաջարկություններ, ՀՀ հողային օրենսգրքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին, միաժամանակ նույն գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես․ Երևանի, Լիոնի քաղաքապետերի և Մեծ Լիոնի նախագահի միջև 2008 թվականին ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ ընդառաջելով Երևանի քաղաքային ղեկավարների դիմումին, Լիոն քաղաքը որոշել է աջակցել Երևան քաղաքին և Էրեբունի համայնքին, պարտավորվել է սուբսիդավորել Երևան քաղաքին՝ ֆինանսավորելու «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») համար նախատեսված սարքավորումների ձեռք բերումը, բարեկարգման աշխատանքների իրականացումը, անհրաժեշտ պարագաների գնումը, կանաչ տարածքների կառավարումը, իսկ Երևան քաղաքը պարտավորվել է ստանալ ֆոնդը և օգտագործել «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») ծրագրի իրականացման նպատակով: Ըստ նույն համաձայնագրի՝ որոշվել է դոտացիայից տրամադրել 15.000 եվրո կանխավճար, իսկ մնացորդ 80.000 եվրոն տրամադրել վճարված նախահաշիվների ներկայացման և աշխատանքների առաջընթացի պարագայում:

Այնուհետև, 2008 թվականի հոկտեմբերի 28-ին կայացել է մրցույթ, որի արդյունքում որոշվել է առաջարկել «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊ ընկերությանն իրականացնել «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») բարեկարգման աշխատանքները՝ առաջին փուլով տրամադրելով 15.828.648 ՀՀ դրամ:
2008 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետի կողմից Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել է լիազորագիր՝ Էրեբունի համայնքի «Վարդավառ» զբոսայգում բարեկարգման աշխատանքների պատվիրատուի գործունեությունն իրականացնելու նպատակով: Հիշյալ լիազորագրի հիման վրա Արմեն Հարությունյանը 2009 թվականի հունվարի 20-ին «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊ ընկերության հետ կնքել է աշխատանքների գնման պայմանագիր, որի հիման վրա հիշյալ ընկերությունն իրականացրել է պայմանագրով նախատեսված աշխատանքները:
Այնուհտեև, Արմեն Հարությունյանը 2009 թվականի ապրիլի 2-ի և 23-ի գրություններով դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Սասունցի Դավթի 87 հասցեում գտնվող «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքի սահմանների ճշգրտում կատարելու խնդրանքով, որի հիման վրա Երևանի քաղաքապետի՝ 2009 թվականի մայիսի 27-ի թիվ 5360-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Երևանի քաղաքապետի՝ 2001 թվականի փետրվարի 22-ի թիվ 138 որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը և սահմանվել նոր գլխավոր հատակագիծ, որով «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքը 201200 քառակուսի մետրի փոխարեն նշվել է 179610 քառակուսի մետր:

Արմեն Հարությունյանի վերոհիշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին, այն է՝ սահմանված կարգով մրցութային հանձնաժողով չձևավորելու արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով չի սահմանվել մրցույթի պայմաններ, այդ թվում՝ վճարի մեկնարկային չափ, չի կազմակերպվել և անցկացվել բաց մրցույթ, տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12.500.856 ՀՀ դրամի փոխարեն արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ «ԲԻԴԵՔ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է ակնհայտ ցածր՝ 619.655 ՀՀ դրամ գումարով, ինչի արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմինների նորմալ գործունեությունը: Ավելին՝ Արմեն Հարությունյանի նույն գործողությունները համայնքի համար անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, առանձնապես խոշոր չափերով` 166,336,724 ՀՀ դրամի գույքային վնաս, նկատի ունենալով, որ հետագա տարիներին վճարվել է տարեկան 619.655 ՀՀ դրամ վարձավճար, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված բանաձևով հաշվարկման արդյունքում վարձակալական հիմունքներով կառուցապատման իրավունքով համայնքի բյուջե առնվազն պետք է վճարվեր տարեկան 12.500.856 ՀՀ դրամ:

Գործով նախաքնության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս