
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել:
Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այս առիթով խորհրդարան են եկել մի խումբ եզդիներ, Ֆրանսիայի դեսպանը և ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանը։
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն համարվող Ջնդիի մասով կա քրեական վարութ, գործը դատարանում է։
Էմմա Միքայելյան