
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել:
Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված՝ հայ, հույն, ասորի եւ եզդի ժողովուրդների հիշատակը:
Մանրամասները՝ տեսանյութում։