
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կեմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ մտել է Առողջապահության նախարարություն և քննչական գործողություններ է իրականացնում։
Իսկ թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ArmLur.am-ը կհայտնի ավելի ուշ։
Քիչ առաջ «Հրապարակի» տեղեկութուններով՝ ԱԱԾ-ն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարությունում:
Նախարարությունից տեղեկությունը չեն հերքում. «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,-ասաց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։