
Ապրիլի 17-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։