ArmLur.am-ին հայտնի է դարձել ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող Սամվել Վարդանյանին ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են այցելել։
Մասնավորապես՝ նրան տեսակցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Սահակյանը և Արման Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլայնայնին մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասում է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։
Ի պատասխան՝ Ասլանյանն ասում է․ «Ապուշ ես արա, թող իջնեմ»։ Ասլանյանը հարվածում է քաղաքացուն։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ Սամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ հասատատեց, որ Սամվել Վարդանյանին դաժանաբար ծեծել են, ինքն անձամբ տեսել է։
Քնար Մանուկյան