
Այսօր ԱԺ ում քառօրյա նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ՀՀ պետական բյուջեի նախագիծը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Ipad ով խաղ էր խաղում, ինչը և ֆիքսել են լրագրողների տեսախցիկները: Yerkir.am – ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Արմեն Մովսիսյանը հերքել է, որ ինքը խաղ է խաղացել: “”Տեքստ էի գրում, տեքստ էի կարդում, բայց խաղ չէի խաղում: Տեսանյութն էլ բերեք, ես էլ տեսնեմ””,- ասել է Մովսիսյանը: Ստորեւ ներկայացնում ենք այն, ինչ որսացել է “”Երկիր մեդիայի”” տեսախցիկը: