
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխին դամոկլյան սրի պես կախված օֆշորային հաշվեհամարի թեման շարունակում է պահել իր արդիականությունը:
Թեև բացահայտումից անցել է 8 ամիս, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը չի կարողանում պարզել ` ի վերջո օֆշորային փաստաթղթերում Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ստորագրություններն են, թե ոչ:
Թեև դժվար է ակնկալել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական կնքահայր համարվող Բարսեղ Բեգլարյանի ՝ ֆլեշ Բարսեղի մերձավոր, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը որևէ բան կբացահայտի: Այնուամենայնիվ, Armlur.am-ի նկարահանող խումբը եղել է օֆշորային սկանդալի ադամանդագործ մասնակցի տանը:
Մանրամասները ՝ տեսանյութում