Այսօր առավոտից մամուլում լուրեր են տարածվում, որ Երևան-Աշտարակ ճանապահին գտնվող Պաշտպանության նախարարության նախին շենքում տևական ժամանակ է՝ քանդման աշխատանքներ են իրականացվում
ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանք նախապատրաստական աշխատանքներ են, քանի որ վաղը առավոտյան ժամը 11-ին ՊՆ նախկին շենքը պայթեցվելու է։
Մինչ այս հայտնի էր, որ նախորդ տարի շենքի բնակիչներին վտարելուց և տարածքը ՊԵԿ-ին փոխանցելուց հետո, կառավարությունը նշված հատվածում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է պատրաստվում իրականացնել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանության տեղափոխումների ծրագրում է նաև ՊԵԿ-ը և նրան ենթակա բոլոր կառույցները տեղափոխել այդ տարածքում ապագայում կառուցվող շինություն։
Էմմա Միքայելյան