Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության բռնված Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից:
Այս մասին ահազանգել են նրա պաշտպանները:
ArmLur.am-ը հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանից՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ իշխանության ներկայացուցչի հետ վիճաբանության բռնված քաղաքացուն ծեծի են ենթարկում, տեղյակ է արդյոք, կամ տեղյակ է արդյոք՝ ովքեր են քաղաքացուն ծեծի ենթարկած անձինք.
-Ես տեղյակ չեմ՝ ովքեր են, բայց փորձաքննություն եղե՞լ է, որ ծեծել են քաղաքացուն:
-Փաստաբաններն են ահազանգել պարո՛ն Բագրատյան:
-Փաստաբաններն այդ պահին այնտե՞ղ եղել են:
– Այդ պահին այնտեղ չեն եղել, բայց քաղաքացուն տեսակցել են ու ահազանգել: Ինչպես է ստացվում, որ հենց պատգամավորի հետ վիճաբանության բռնվելուն է հաջորդում այս միջադեպը:
-Ով է ներկա եղել, որ իշխանությունները կապ ունեն դրա հետ, որևէ մեկը ներկա եղել է, չգիտեմ՝ ես չեմ լսել են այդ մասին:
Ք.Մ