
Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։
Այս մասին հայտնելկ են ԱԳՆ-ից։
2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ: