
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայազգի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ոստիկանությունում բողոք է ներկայացրել իր նախկին ընկերուհու՝ Քրիստինա Ստրոկովայի դեմ: Այս մասին Ստրոկովան է հայտնել:
Ոստիկանությունը սակայն բողոքի հիման վրա քրեական գործ չի հարուցել:
«Քրեական գործ չի հարուցվել: Մաղթում եմ, որ որոշ մարդիկ Աբու Դաբիից վերադառնան իրականություն և իրենց մեջ գտնեն արև»,- գրել է Ստրոկովան։
Ավելի վաղ Ստրոկովան հայտարարել էր, որ Թիկնիզյանը նրան մեղադրում է իր բանկային քարտից գումար հանելու մեջ:
Նշվում է, որ Թիկնիզյանն ու Ստրոկովան երեք տարեկան որդի ունեն: Հայ ֆուտբոլիստը նախորդ տարվա նոյեմբերին ամուսնացել էր հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։