
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ և խորացող հակամարտություն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահը չի ցանկանում տեսնել նման բան, նա դա ասել է նախկինում: Նա չի ցանկանում պատերազմ տեսնել Իրանի հետ, չի ցանկանում տեսնել հակամարտության ընդլայնում կամ խորացում», – ասել է Քիրբին:
Նա ասել է, որ Իսրայելի կողմից հարվածների հաջող հետ մղումը «ցույց է տալիս, թե որքան ուժեղ է Իսրայելը, ինչպես նաև Իրանի հարձակումը կատարյալ ձախողում է եղել»: