
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնում են շատ շարժումներ, կուսակցություններ և պարզապես անհատներ։
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դրանցից մեկն է։
«Կամք» հասարակական նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 18-ին, ժամը 12։00-ին Կառավարության շենքի դիմաց է հրավիրում բողոքի ակցիա իրականացնելու, պահանջելով՝ դադարեցնել հայկական տարածքների հանձնումը, դադարեցնել ՀՀ տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծման ծրագիրը։
Աննա Սրապիոնյան