Մինչ ՀՀ քաղաքացիները փնտրում են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, նրա լուսանկարով պաստառներ են փակցնում մայրաքաղաքում, երեկ ArmLur.am-ը հայտնաբերեց նրան:
Ավելին, հաջողացրեց մի քանի քայլի ընթացքում 2 հարց ձևակերպել. մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու վերաբերյալ, որին հակոտնյա ձերբակալվել է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպ ունեցած երիտասարդ Սամվել Վարդանյանը, և երկրորդ՝ ինչու է ոսկեպարցիների հարցերը անպատասխան թողնելով հեռացել սահմանամերձ գյուղից:
Իհարկե, ՀՀ օմբուդսմենը հարկ չհամարեց քաղաքակրթության տարրական նորմերը պահպանել և խոսել կամ հայտնել դրանից հրաժարվելու իր պատճառների մասին: Բայց երբ ArmLur.am-ի կողմից հնչեցված հարցերն ու Մարդու իրավունքների Չպաշտպանի հարցուպատասխանը հանրայնացրեցինք, անմիջապես Մանասյանն իր էջում հերքում դրեց, թե ոսկեպարցիների հարցերին չպատասխանելու մասը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը շրջել է բնակիչների հետ:
Բա մեր կողմից հնչեցված հարցերը նպատակ ունեին, որ պատմեիք, թե ինչ է տեղի ունեցել ոչ թե վազեիք տիկին Մանասյան՝ մենք էլ ձեր հետևից: Բա ինչո՞ւ խուսափեցիք պատասանել մեր հարցերին:
Մեզ մնում է միանալ քաղաքացիների ֆլեշմոբին և փնտրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը կարձագանքի ոստիկանների կողմից պաշտպանության տակ գտնվող քաղաքացու դաժան ծեծին և սեռական ստորացմանը: Ոստիկանի մահակը իրավունքների պաշտպանության համար է, այլ ոչ՝ բռնության և իշխանության քննադատողների ոտքերի արանքը մտցնելու: Ասելիք չունե՞ք այս խայտառակ աղաղակող անօրինականությունների մասին տիկի՛ն պաշտպան:
Քնար Մանուկյան