«Միսս աշխարհ 1994» տիտղոսակիր, մոդել և դերասանուհի Աշուարիյա Ռայը երկար տարիներ աշխարհի ամենահիասքանչ հնդկուհիներից մեկն է, ով միշտ հետաքրքրություն է առաջացնում և ուշադրության կենտրոնում է:
Դերասանուհին իր կարիերան սկսել է 1994 թվականին՝ «Միսս աշխարհ» մրցույթում տարած հաղթանակով, որից հետո կարիերա է սկսել բոլիվուդում, ապա խաղացել նաև հոլիվուդյան արտադրության ֆիլմերում:
Դերասանուհին առանձնացել է նաև իր երեկոյան զգեստներով, որոնք արտահայտում են դերասանուհու բնավորությունը և դիրքը:
Նշենք, որ դերասանուհին ամուսնացած է Հնդկաստանի ամենահայտնի Բաչան ընտանիքից դերասան Աբհիշեք Բաչանի հետ:
Հ. Բ.