ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում Ոսկեպարում. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին արգելում են մտնել Փաշինյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին գնում է Ոսկեպար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կրկին նախատեսում է այնտեղ հանդիպում ունենալ տեղի բնակիչների հետ:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հավաքում են գյուղացիների հեռախոսները, արգելում են հեռախոսներով մտնել հանդիպման։
Գրեթե մեկ ամիս Ոսկեպարում բնակվող, ոսկեպարցիների կողմից լիազորված անձ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին արգելում են մտնել Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նշենք, սակայն, որ միայն Պետրոսյանին չէ որ արգելում են մտնել հանդիպման, բնակիչներից ևս մի քանիսին թույլ չեն տալիս գնալ հանդիպման, այսպես ասած Փաշինյանի հետ հանդիպման գնում են «ընտրված» մարդիկ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ մարտի 18-ին այցելել էր Ոսկեպար, բնակիչների խոստացել էր, որ 10 օրից կրկին կվերադառնա, բայց արի ու տես, որ անցել է մեկ ամիս, նոր վարչապետ Փաշինյանը նորից այցելեց Ոսկեպար։




Լրահոս