
Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: