Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պատգամավորական մանդատը զիջելով՝ Դուք հայտարարեցիք, թե պայքարելու եք խորհրդարանից դուրս և իշխանությունների դեմ անողոք պայքար եք մղելու։ Ինչո՞ւ այդ պայքարն այնքան էլ նկատելի չէ։
Ես գերադասում եմ լինել փողոցում։ Եվ ինչպես ընդդիմություն եղել եմ, այնպես էլ շարունակելու եմ անողորմ պայքարել։ Քաղաքական գործընթացները ՀՀ-ում ակտիվանում են նախընտրական շրջանում, առավել ևս նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրանից հետո քաղաքական գործընթացները, որոնք կարող են հասարակական լայն զանգվածներ փողոց դուրս բերելու հնարավորություն ստեղծել, կապված են միայն արտաքին քաղաքական ազդակների և ոչ թե սոցիալական կամ այլ խնդիրների հետ։ Եվ եթե որևէ մեկը մտածում է, թե այս ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունը կամ ես իմ համեստ ունակություններով կարող էի 100 հազար մարդ փողոց հանել ու չեմ հանել, ինքն իմ մասին բարձր կարծիքի է։ Ոչ միայն ես, որևէ մեկը չէր կարող դա անել։ Ես ասել եմ նաև, որ «քառյակի» գործընթացները տանում են ջրերի զուլալմանը։ Հստակ երևում է, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ իշխանական ուժ։ Իսկ որ առաջիկա քաղաքական զարգացումները փողոց դուրս գալու, ճիշտ ընդդիմադիր գործունեություն վարելու հնարավորություն տալու են, միանշանակ է։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: