
«Հրապարակը» գրում է. «Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ կապված էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն ձկնաբուծական ապօրինի հորերի նույնքան ապօրինի ջրօգտագործման, այլև Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի խնդիրներով: Մեր տեղեկություններով, գործարանի շրջակա համայնքները բողոքով դիմել են պատկան մարմիններին առ այն, որ իրենց համայնքներում գտնվող հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են, ինչի թույլտվությունը վերջիններս չունեն, և խնդրել են կանխել այդ գործընթացը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: