ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծել են, չոքեցրել գետին, իջացրել շալվարն ու թքել երեսին, հիմա էլ կալանավորում են. ոստիկանական բանդա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն ահաբեկում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի քննադատել իշխանական գործիչներին:
Ասվածի վառ ապացույցը ապրիլի 15-ի միջադեպին իշխանության տված արձագանքն է: Հիշեցնենք, որ երիտասարդ Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում վիրավորել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ անվանելով «հակահայ վիժվածք, ժեխ բիձա եւ դավաճան»: Դեպքից անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Հակոբ Ասլանյանի հետ, ով հայտնեց, որ բողոք չունի «ջահել հիմար տղա էր, ինչ բողոքեմ»:

Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ թքել էր քաղաքացու դեմքին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որ սպառնում էր ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջները կտրել, շտապեցին դատապարտել եւ քննչական մարմիններին ուղղորդեցին, որ երիտասարդը պետք է խիստ պատժվի: Նրանց հայտարարություններից հետո ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետ կանգնեց իր մտքից, ոստիկանությունում բողոք գրեց ընդդիմադիր երիտասարդի վրա, ինչից հետո նրան ձերբակալեցին:

Բացի իրավական կորշտ մեթոդներից, Սամվել Վարդանյանի նկատմամբ նաեւ խոշտանգում է տեղի ունեցել երեկ՝ ՀՀ ոստիկանության օրը: Այսպիսով, ապրիլի 16-ի գիշերը, երբ քննչական ծառայությունից ՁՊՎ են տեղափոխել, ոստիկանների բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ մութ մի տեղ կայանել են ոստիկանական ավտոմեքենան: Սամվելը ձեռնաշղթաներով եղել է ավտոմեքենայի մեջ, ում ոստիկանները թողել են միայնակ, իջել ավտոմեքենայից ու գնացել ինչ որ ծառի տակ՝ զուգարան:
Եւ հանկարծ ավտոմեքենայի դուռը բացել են ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք, մեքենայից դուրս են հանել շղթայված Սամվել Վարդանյանին՝ մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, նրան չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի, ըստ երևույթի՝ ճակատի ուռած մասը հենց դրա հետեւանքն է եղել։ Սկսել են ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով՝ վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել են Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները: Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։ Իսկ արդեն վերջում 3-4 հոգին թքել են նրա վրա ու բերել, շպրտել ավտոմեքենայի մեջ: Մեկ րոպե անց բնական կարիքները հոգալուց հետո վերադարձել են ուղեկցող ոստիկանները եւ շարունակել ճանապարհը՝ ասես ոչինչ չի եղել:

Այսօր արդեն պարզ դարձավ, որ Սամվել Վարդանյանին այսքանից հետո առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու (լուսահոգի Արմեն Գրիգորյանի) հոդվածով, որը մահացավ դատարանի դահլիճում՝ կալանքի տակ: Այսինքն՝ նպատակ կա կալանավորել խոշտանգված երիտասարդին:

Քնար Մանուկյան




Լրահոս