Նախօրեին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնում էր ավիացիայի ոլորտի հերթական նվաճումը` «Հայվեյզ» (նախկին Ֆլայ Արմենիան Էյրվեյզ) ՍՊԸ-ն բեռնատար` 18 տոննա տարողության «Բոինգ» ինքնաթիռ է ձեռք բերել։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանին պատկանող մեկ այլ բեռնափոխադրող ընկերություն` «Ջեյ այ թի էքսպրես» ՍՊԸ-ն տարբեր ժամանակներ եվրոպական ռեզիդենտների հետ գտնվում է դատական պրոցեսների մեջ։
2024թ ապրիլի 12-ին դատական նիստ է եղել, որտեղ ներգրավված են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի շրջանային դատարանը և Հայվեյզի տնօրենի ֆիրման։