
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ: Քննարկման հիմնական թեման եղել են երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը. ընդ որում, կողմերը նշել են, որ երկրում կուտակված խնդիրների լուծումը կարելի է գտնել միայն միասնական աշխատանքի արդյունքում: Տեղեկացնենք նաև, որ ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը, ՀԺԿ-ից` Ֆելիքս Խաչատրյանն ու Ստեփան Մինասյանը: Նկատենք, որ ԲՀԿ և ՀԺԿ առաջնորդների հնչեցրած մտքերի հետ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնվել»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: