
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի սկիզբը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այո, դա իսկապես այդպես է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկզբի մասին։