ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք:
Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ն.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։

Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Արդյունքում, ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր` ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։ Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։




Լրահոս