
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարը: Առաջին տուրում սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանը 56 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենի հետ: Տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.Վիշվանաթհան Անանդ-Սերգեյ Կարյակին` 0:5:0.5Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ` 0:5:0.5Վլադիմիր Կրամնիկ-Յան Նեպոմնյաշչի 0:1Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր” 1:0