Հայտնի դատավորն ու Սամվել Վարդանյանի ճակատագիրը․ կալանքն անխուսափելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ պատգամավոր Հակոբ Ալանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին եւ դատելով իրավիճակից՝ նրա կալանքը անխուսափելի է:
Ինչպես հայտնի է, դատավոր Ժորա Չիչոյանը կալանքի որոշում կայացրեց 44–օրյա պատերազմում զոհված զինխառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի մասով, երբ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին նստեցրել էր մեքենան, որ զրուցեն ու այն վարել էր՝ նշելով, թե ցանկանում էին գնալ Եռաբլուր:

Ժորա Չիչոյանը դատավոր է դարձել 2022թ. սեպտեմբերի 22-ին, նախկին դատախազ է:
ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր:

Քնար Մանուկյան




Լրահոս