Կարեն Քիսոյանն ու իր երկու ընկերները ՝ Պետեր Կրավարիոտիսն ու Կիրիլ Յանտիկովը ՝ Սան Ռոմանի ավագ դպրոցի աշակերտները ՝ առավոտյան ժամը 10 -ին ծխելով քայլում էին, երբ մոտակա տան մոտից լացի ու օգնության ձայներ լսեցին ՝ տեղեկացնում է NBC Bay Area News: Պարզվեց, որ օգնություն կանչողը Դիաննա Դեյվիսն էր, ում 94 – ամյա մայրը մնացել էր այրվող տանը:
Կարեն Քիսոյանն ու պետեր Կրավիատորիսը միանգամից մտել են կրակի ու ծխի մեջ կորած տունը և գտել ծեր կնոջը ՝ աթոռին գամված: Կինը այրվածքներ էր ստացել և խեղդվում էր ծխից:
«Երբ մենք բարձրացրեցինք կնոջը ՝ միակ բանը, որ նա ասաց ՝ ես այրվում եմ. դա ահավոր էր լսելը»,- պատմում են դեռահասները:
Ծեր կնոջ հարևանները պատմում են, որ եթե դեռահասներն այդ պահին դուրս չբերեին կնոջն, ապա նրան փրկել հնարավոր չէր լինի: Մի քանի րոպե անց ժամանել են փրկարարները ու մարել կրակը:
Ծեր կինն այժմ Սան Ֆրանցիոսկայի այրվածքների կոնտրոնում է ՝ շատ ծանր վիճակում:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: