
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում ՝ մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը ՝ 50 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից ՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների աճ:
Նշենք, որ մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը ՝ 49.7 մլն ԱՄՆ դոլար: