ArmLur.am-ի զրուցակիցը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:
-Պարո՛ն Աղազարյան, երեկ հայտնի դարձավ, որ ձեր թիմակցի՝ Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկել, թքել են երեսին։ Սա տեղի է ունեցել քաղաքացուն ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ նրա ձեռքերը շղթայված են եղել։ Այս մասին ահազանգել են նաև նրա պաշտպանները, նրան տեսակցած ընդդիմադիր պատգամավորները:
-Լկտիաբար ստում են, եթե չկա դատաբժշկական արձանագրություն, ապա լկիաբար ստում են:
-Պարո՛ն Աղազարյան, բայց քաղաքացին է նրանց հստակ պատմել, թե ինչպես են իր հետ վարվել, բացի սա՝ թե՛ պաշպանները, թե՛ պատգամավորները տեսակցել են քաղաքացուն, տեսել են՝ ինչ վիճակում է նա ու ըստ այդմ են ահազանգել դեպքի մասին։
-Նման հայտարարությունները հո բառերով չեն ասվում, գոյություն ունեն համապատասխան ընթացակարգ, ինչո՞ւ անմիջապես չեն հրավիրել բժշկի, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու պաշտպանները չեն արել, հետևաբար, շոու են սարքում իրենք: Իրենք ասում են, իրենք էլ իրենց ասածին հղում են կատարում, չկա համապատասխան ընթացակարգով բժշկական փորձաքննության զննություն: Ես կարող եմ ասել միայն, որ իրենք ստում են:
-Քաղաքացին նաև իրեն այցելած ՄԻՊ ներկայացուցիչներին է պատմել իր հետ կատարվածը։
-Ըստ այս քաղաքացու՝ Հակոբ Ասլանյանը հարձակվել էր իր վրա, հենց իր նկարած տեսագրությունն էլ, երբ նայում ենք, ասում է՝ հարձակվել են իր վրա, բայց որևէ ողջամիտ մարդ նայում է այդ երիտասարդի կողմից արված տեսագրությանը, կարո՞ղ է նման հետևություն անել:
-Բայց Հակոբ Ասլանյանն ինքն էր պատմել, որ հրել է քաղաքացուն:
-Հակոբ Ասլանյանը չի հերքում որ հրել է, բայց քաղաքացին ու իր պաշտպանը հայտարարում են, թե հարձակվել են:
-Քանի չկա դատաբժշկական փորձաքննութուն, իմ պատասխանը նույնն է լինելու՝ նրանք լկտիաբար ստում են, պատկերացնում եք, եթե իսկապես նման բան լիներ, հիմա նրանք հեռախոսներով նկարել էին այդ տղային, խոշտանգման հետքերը և բերել էին բոլորիս աչքն էին մտցրել, հետևաբար չեմ կարող դատողություն տալ։
-Հնարավոր է քաղաքացին չի ցանկացել այդ վիճակում իր լուսանկարները հրապարակվեն:
-Կարող է, իհարկե ,այդ դեպքում բժշկի արձանագրություն կարող էր լինել:
Քրիստինա Մուշեղյան