
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։
Էստոնացի դիվանագետը Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, աշխատել է Եվրոպական արտաքին կապերի ծառայությունում՝ որպես Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար։
2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլաարը ղեկավարել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։