Արդեն մի քանի օր է, ինչ հասարակությունը ուշադրությամբ հետևում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) շուրջ ծավալվող սկանդալային զարգացումներին: Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքացիները սպասում են երկրի ղեկավարի արձագանքին, թե ինչպիսի որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը Սյունիքում հսկայական ազդեցություն ունեցող մարզպետի նկատմամաբ: Եվ ահա. Armlur.am ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Սուրիկ Խաչատրյանը ընկերների շրջապատում հայտարարել է, որ մի քանի օր չի պատասխանելու հեռախոսազանգերի, չի հանդիպելու ոչ մի լրագրողի հետ և սպասելու է, Սերժ Սարգսյանի քայլերին: Մարզպետն ակնարկել է, որ ինքը հույս ունի, որ իրեն կներեն, քանզի առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են և ինքը կարող է շատ ձայներ բերել ՀՀԿ ին: Սրան զուգահեռ հավաստի տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել և քննարկել են Լիսկայի հարցը և որոշել, որ մարզպետը պետք է օրենքին համապատասխան պատիժ ստանա կատարված արարքի համար: Նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք:
Ոստիկանապետն ու գլխավոր դատախաղը որոշել են պատժել Սյունիքի մարզպետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ