«ՀԺԿ-ն կարող է այլ կուսակցության հետ ևս հանդիպել». Գրիգոր Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի թղթակիցն այսօր ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեց ` արդյոք Ստեփան Դեմիրճյանի անսպասելի հանդիպումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ՀԱԿ-ից առանձին գործելու միտում ունի:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ չի կարծում, թե ՀԺԿ-ի այս քայլը  ՀԱԿ-ը  կհամարի որպես առանձին  և ինքնուրույն գործելու քայլ:

Արդյոք  ՀԺԿ-ը կարող է դառնալ 5-րդ կողմը `  լրացնելով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի  շարքը:

«ՀԺԿ-ն այսօր ՀԱԿ խմբակցության անդամ է, նա չի կարող 5-րդը դառնալ»,- ասաց ՀԺԿ վարչության քարտուղարը ` հավելելով, որ ՀԺԿ-ը կարող է մեկ ուրիշ կուսակցության հետ հանդիպել, և ինքն այդ առումով որևէ խնդիր չի տեսնում:




Լրահոս