Armenian text to speach

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։

ԿԱՐԵՎՈՐ
Եթե Դուք նշված բնակապահովման ծրագրի պոտենցիալ շահառու եք, ապա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն չի տրամադրվի, եթե անգամ՝
☑️ հրաժարվել եք բնակարանի հավաստագրից,
☑️ բնակարանի հավաստագիրը դեռ չեք ստացել,
☑️ բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագրով բնակարան ձեռք չեք բերել։




Լրահոս