Վարձակալության թվերն աճել են, անշարժ գույք ձեռք բերելունը՝ նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականին դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, վարձակալի հետ պետական գրանցում չստացած վարձալական պայմանագրի կամ Հարկային մարմին վարձակալության վերաբերյալ հայտարարություն չներկայացրած, եկամտային հարկի չվճարման և համապատասխան հաշվետվություն չներկայացնելու դեպքում տուգանքի մասին օրենքի փոփոխությունը։

2024 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է վարչարարության կիրառումը։

Համեմատելով 2022 և 2023, 2024 թվականներին անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների վիճակագրությունը՝ նկատում ենք՝ 2024 թվականի փետրվարին վարձակալության տոկոսները զգալի բարձրացել են նախորդ տարիների համեմատ։ Մասնավորեցնենք, որ 2023 թվականի վերջին գրանցված վարձակալության 4․2 %-ը 2024 թվականի փետրվարի տվյալների համաձայն աճել է ՝ դառնալով 6․5%։

Սրան զուգահեռ նվազել են անշարժ գույքի օտարման դեպքերը՝ նախորդ տարվա 38․6%-ը դարձել է 34․5%։

Էմմա Միքայելյան




Լրահոս