Արեն Յոլչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այգեգործների փողոցի տուն 25 հասցեի բնակիչ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին ծնված Կարեն Քամալյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, իրացրել են կեղծ արժույթ հանդիսացող 20000 անվանական արժեքով թղթադրամ՝այն է 2023 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 14:50-ի սահմաններում գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում գործող Գայանե Տիրացվյան ԱՁ-ին պատկանող ծաղկի խանութի մոտ՝ թղթադրամը մանրելու պատրվակով նշված խանութի հաճախորդ Մարատ Լազարյանին են տվել լազերային գունավոր տպագրման եղանակով պատրաստված մեկ հատ 20000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որից հետո վերջինս վերադարձրել է 15000 ՀՀ դրամ, իսկ 5000 ՀՀ դրամը վճարել է խանութի աշխատողին, Կարեն Քամալյանի գնած ծաղկեփնջի համար։
Քնար Մանուկյան