Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «Էրմենիհաբերը»:
Ըստ այդմ՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում:
Այնուհետև գրանցվել է 2-րդը՝ կրկին նույն շրջանում՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Տեղի ունեցածի պատճառով Սուլուսարայում և ևս երկու շրջանում 1 օրով դադարեցվել են դպրոցների աշխատանքները։
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: