ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Հովակիմյանը 2023 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վերակառուցվող «Գլաձոր» առողջարանային համալիր առանց թույլտվության մուտք գործելու և ներսում լուսանկարահանում կատարելու, արդեն իսկ կատարած լուսանկարները ջնջելու հարցերի աոնչությամբ նշված առողջարանի ներսում վիճաբանել է Գնդեվանք վանական համալիրի հոգևորական Վարազդատ Մնացականի Խաչատրյանի հետ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարկածներ է հասցրել նրա մարմնի տարեր մասերին, քաշել է նրա մազերից ու մորուքից, ապա շարունակելով նրա հետ վիճաբանությունն առողջարանի բակում՝ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանում՝ այդ կերպ ֆիզիկական ներգործություն գործադրելով նրա նկատմամբ՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնակապճային շրջանի արյունազեղման, կրծքավանդակի, աջ նախաբազկի շրջանների քերծվածքների, աջ ազդրի շրջանի սալջարդ վերքերի ծնով արտահայտված, աոողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակոդ մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան